ՌԴ ԱԻՆ-ը նախազգուշացնում է. COVID-19-ը կարող է փոխանցվել չիպսերի և ընկուզեղենի միջոցով

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները նախազգուշացնում են կորոնավիրուսային վարակը չիպսերի և ընկույզների փաթեթներով փոխանցման մեծ ռիսկի մասին, որոնք արդեն իսկ ձեռք են տվել են ուրիշ մարդիկ, ինչպես նաև ընդհանուր սպասքից օգտվելու դեպքում:

«Փոխանցման ռիսկը մեծանում է, եթե ուտում եք ընդհանուր սպասքից կամ փաթեթից, որից այլ մարդիկ ձեռքերով սնունդը վերցրել են (օրինակ ՝ չիպսեր, ընկույզներ և այլ նախուտեստներ)», – ասվում է Համառուսաստանյան քաղաքացիական պաշտպանության հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Փրկարարները հիշեցնում են, որ վիրուսները փոխանցվում են ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլև կենցաղային շփման միջոցներով, օրինակ, կենցաղային իրերի միջոցով: Հետևաբար, դուք պետք է նվազագույնի հասցնեք շփումը ցանկացած մակերևույթի, ինչպես նաև հանրային վայրերի առարկաների հետ:

«Խորհուրդ է տրվում ձեզ հետ ունենալ հակասեպտիկ ձեռքերի համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք դրանք մաքրեք: Ձեզ մոտ պահեք 1-2 հատ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկ: Միշտ ծածկեք ձեր քիթը և բերանը անձեռոցիկով, եթե հազում կամ փռշտում եք»,- ամփոփել են Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: