ՀՀ-ում հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղատուփը սկանավորելով պարզել դրա հավաստագրված լինելը

Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը (պարզել դեղը փորձաքննություն անցել է, թե ոչ)։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։