Փորձագետը պատմել է երեխաների շրջանում կորոնավիրուսի ամենատարածված ախտանշանների մասին

Կորոնավիրուսային վարակը երեխաները հիմնականում թեթև են տանում՝ ոչ բարձր ջերմաստիճանի, կոկորդի ցավի և հոտառության կորստի ձևով: Նրանք կարող են նաև հաճախ փորլուծություն ունենալ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի կլինիկական հետազոտությունների բաժնի ղեկավար Տատյանա Ռուժենցովան:

«Երեխաների շրջանում կորոնավիրուսային վարակը ավելի հաճախ, քան մեծահասակաների շրջանում, լինում է առանց ախտանիշի: Երեխաների մեծամասնությունը  կորոնավիրուսային վարակը մեղմ է տանում` ջերմության մի քիչ բարձրացումով, կոկորդի ցավով կամ կոկորդում տհաճությամբ, չափավոր չոր հազով, հոտառության կորստով <… > Փորլուծությունը կորոնավիրուսային վարակի ախտանիշներից մեկն է, ոչ բոլոր բուժայցելուներն են ունենում, բայց հիվանդ երեխաների շրջանում նկատվում է բավականին հաճախ», – ասել է նա:

Վարակի ծանր ընթացք և բարդություններ երեխաները հազվադեպ են ունենում, բայց դրանք հնարավոր չէ լիովին բացառել: Հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի իմունային անբավարարության վիճակ, ուռուցքային, էնդոկրին կամ այլ լուրջ քրոնիկ հիվանդություն: