ՊՆ զորամիավորումում անցկացվել է դաշտային երթ

3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մայիսի 14-ին կատարել են դաշտային երթ: ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ,

ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, անձնակազմը հանձնել է նորմատիվ վարժությունների ստուգարք:

Ամրակցված սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման հմտություններն ու պատրաստվածության  աստիճանը գնահատվել է բարձր: