Մաքրվում է Երևանյան լճի տարածքը

Մաքրվում է Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Առատ տեղումների հետևանքով Հրազդան գետից ջրի հետ դեպի լիճ է հոսել նաև մեծ քանակության կենցաղային աղբ, ճյուղեր: Այստեղ մաքրման աշխատանքները լինելու են շարունակական: