Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը. կանաչ գազոնը կվերականգնվի

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ,  տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ: