Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է. Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է Ընտանիքների միջազգային օրվա առթիվ:

«Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է։

Happy International Day of Families!

Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։