Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում կորոնավիրուսի 57 թեստ է արվել. պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում:

57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում:

Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: Մասնավորապես, ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարևանությամբ տեղակայված բնակարանները: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրամադրվել ախտահանիչ նյութեր: