COVID-19. աշխարհում կորոնավիրուսային իրավիճակը. վերջին տվյալներ

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 4,5 միլիոնի սահմանը՝ հասնելով 4 541 148-ի, գրանցվել է մահվան 303 636 դեպք, ապաքինվել է 1 711 878 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 457 հազար 593 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 912 է. մահացության ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ապաքինվել է 318 027 հիվանդ: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321, ապաքինվել է 186 480 հիվանդ:

Վարակվածների թվով երրորդ հորիզոնականն զբաղեցնող Ռուսաստանում հաստատվել է 262 543 դեպք, ապաքինվել է 58 226-ը: Ի դեպ տասնյակի երկրներում մահվան դեպքերի ամենափոքր թիվը գրանցվել է Ռուսաստանում՝ 2 418։

Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ, ապաքինվել է 115 288-ը։

Իտալիային հաջորդում է Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240, ապաքինվել է 78 424 հիվանդ:

Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ, ապաքինվել է 59 605:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ, ապաքինվել է 151 700:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի, ապաքինվել է 104 030:

Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ, ապաքինվել է 90 539:

Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանում գրանցվել է 82 հազար 933 ընդհանուր և 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Այս երկրում ապաքինվել է 78 209 հիվանդ: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 671-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: