Դեռ շատերն են ենթարկվելու քրեական կոչված, բայց քաղաքական հետապնդումների, քանի Հայաստանը քայլիշխանական է, արդարադատությունը՝ «զանգովի», դատարանը՝ «շրջափակովի», դատավորը՝ «վնգստացող»

Արթուր Ալեքսանյանը՝ հեծանվորդը, Նարեկ Սարգսյանը կալանավորվեցին։

Մեղադրյալներ Արմեն Թավադյանն, Արա Վարդանյանը, Նարեկ Մութաֆյանը, Սարգիս Օհանջանյանը կալանավորված էին։

Մանվել Գրիգորյանը կիսամեռ ազատ արձակվեց։

Արթուր Դանիելյանը, Ադեկվադները, Մալյան Նարեկը, Սամսոնյան Նարեկը ոստիկանության ու քննչականի մշտադիտարկման շինծու առանցքում են։

Աշոտյանի դեմ է «արդարադատություն» սանձազերծվում։

Միքայել Մինասյանը, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Միհրան Պողոսյանը մեղադրյալներ են։

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ է մեղադրյալ, մեղադրյալներ են նաև Ռուբեն Հայրապետյանը, Գագիկ Խաչատրյանը, Գևորգ Կոստանյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արսեն Բաբայանը, Արա Բաբլոյանը։

Արթուր Վանեցյանը կանչվում է ՀՔԾ։

Հրայր Թովմասյանն ու իր սանիկները պրծում չունեն «Ֆեմիդայից»։

Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը Յուրի Խաչատուրովը մեղադրյալներ են ևս։

Սերժ Սարգսյանի դեմ է քաղաքական հետապնդում իրականացվում։

Ում չմտաբերեցի, ներող եղեք, բայց վերոհիշյալ բոլորին կապում է մեկ բան՝ չընկրկել իշխանության դեմ, ու դեռ շատերն են ենթարկվելու քրեական կոչված, բայց քաղաքական հետապնդումների, քանի Հայաստանը քայլիշխանական է, արդարադատությունը՝ «զանգովի», դատարանը՝ «շրջափակովի», դատավորը՝ «վնգստացող»։

Հասկանում եք, չէ՞, Ռոբերտ Քոչարյանին չեն դատում, դատում են բոլորին, պարզապես Քոչարյանը պետք է ամեն գնով մնա կալանավորված, հակառակ դեպքում՝ դատվելու են այսօրվա դատողները։

#Ազատություն_Նախագահին

#Նիկոլը_պետք_է_հեռացվի

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Արթուր Ալեքսանյանը՝ հեծանվորդը, Նարեկ Սարգսյանը կալանավորվեցին։Մեղադրյալներ Արմեն Թավադյանն, Արա Վարդանյանը, Նարեկ…

Опубликовано Վահե Եփրիկյան Четверг, 14 мая 2020 г.