Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 184 նոր դեպք, ապաքինվել է ևս 94 մարդ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 184 նոր դեպք, ապաքինվել է ևս 94 մարդ:

Արձանագրվել է մահվան 3 դեպք: Հիվանդները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժայցելուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։