Լինելո՞ւ է վերահսկողություն, որ դիմակների միջինացված գինը ադեկվատ լինի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հատուկ նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին. «Լինելո՞ւ է վերահսկողություն պարետատան կողմից, որ միջինացված ադեկվատ գին լինի, ինչպես նախկինում էր՝ այդ դիմակները 20 դրամ էին, 10 դրամ էին։ Եթե մարդը անընդհատ պետք է դիմակ կրի, և ենթադրվում է, որ եթե արդյունավետ  լինի, գոնե 2-3 ժամը մեկ պետք է փոխի, չե՞ք կարծում, որ գնային հստակ վերահսկողություն պետք է լինի»:

«Մենք մի շատ կարճ շրջան դեֆիցիտ ունեցանք դիմակների քանակի առումով, հիմա համաձայն եմ, այո, գները էականորեն աճել են ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում»,-նշեց Տիգրան Ավինյանն։

Նաիրա Զորհաբյանը նշեց, որ հունիսի 1-ից եվրոպական որոշ երկրներ բացում են իրենց օդային տարածքները, արդյո՞ք գործելու է երկշաբաթյա կարանտինը: Տիգրան Ավինյանը նշեց․«Օդային տարածքի բացում նախապես պլանավորում ենք անել հունիսի կեսերից։ Մենք արդեն իսկ եկող քաղաքացիներին ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք անելու և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը։ Եվ անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, որոնք այդ ռեժիմը խախտում են»։

Մանրամասները՝ տեսանյութում