Ե՛վ մարզասրահները, և՛ առևտրի կազմակերպման վայրերը՝ մոլերը, ամսի 18-ին կվերաբացվեն (տեսանյութ)

Այսօր ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն  Սիմոնյանը հարց ուղղեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, թե արդյո՞ք ամսի 18-ից մեծ առևտրի կետերը՝ մոլերը, կվերաբացվեն, և երբ կսկսեն աշխատել մարզասրահները:

«Ե՛վ մարզասրահները, և՛ առևտրի կազմակերպման վայրերը՝ մոլերը, ամսի 18-ի սահմանափակումների նվազեցման տրամաբանության մեջ, նույնպես, դրանց հետ կապված սահմանափակումները հանվում են, բայց պարետի որոշմամբ ներկայացված են հստակ կանոններ, որոնց պետք է հետևել: Պարետի որոշումը շուտով կհրապարակվի».- նշեց Տիգրան Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում