Ավինյանը հայտնեց, թե երբ են բացվելու չվերթները, ցամաքային սահմանները

Մայիսի 15-ից կանոնավոր ավիաչվերթներ են վերաբացվելու Հայաստանի և Ռուսաստանի միջև, ու կառավարությունը դրանց միջոցով իրականացնելու է քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ այսօր քննարկում է ունեցել նաև WizzAir  ընկերության ներկայացուցիչների հետ՝ հունիսին բյուջետային ավիաընկերության թռիչքները վերսկսելու համար։ Ավինյանի գնահատմամբ՝ դա հնարավոր կլինի անել հունիսի կեսերին։

Ինչ վերաբերում է Հայաստանի ցամաքային սահմանները բացելուն, Ավինյանը ասաց, որ մշտական կապի մեջ են հարևան պետությունների հետ՝ այդ հարցի քննարկումով։