Հնարավոր չէ՞ հեռախոսների գաղտնալսման հարցը այս պարագայում առհասարակ հանել. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հատուկ նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, թե արդյո՞ք կա քննարկում հասարակական տրանսպորտի վերաբացելու հետ կապված: «Քանի որ արդեն իսկ դուք էլ տեղեկացրեցիք, որ հնարավոր չէ աղբյուրը կամ կապող օղակները հայտնաբերել: Արդյո՞ք հնարավոր չէ հեռախոսների գաղտնալսման հետ կապված հնչեղություն ստացած հարցը այս պարագայում առհասարակ հանել»,- հավելեց Վահե Էնֆիաջյանը:

«Մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, որոշակի կանոններով, այսինքն՝ տրանսպորտ առանց դիմակի անձինք չեն կարողանալու մուտք գործել». նշեց Տիգրան Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում