Բաքուն մայիսի 18-22-ը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ մայիսի 18-22-ը բանակը անցկացնելու է օպերատիվ-մարտավարական պլանային խոշոր զորավարժություն:

Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային (ուղղաթիռներ) և ճակատային (Սու-25 գրոհիչներ) ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Հիշեցնենք, որ նման զորավարժություններն Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը, նախորդը եղել էր՝ մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն:

Աղբյուրը՝ Ռազմինֆո