Ռուսաստանում 6 միլիոն թեստավորում է անցկացվել կորոնավիրուսի համար

Ռուս բժիշկները ավելի քան 6,1 միլիոն թեստավորում են անցկացրել նոր կորոնավիրուսը հայտնաբերելու համար: Այս մասին հինգշաբթի հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի Դաշնությունում անցկացվել է ավելի քան 6,1 միլիոն թեստավորում կորոնավիրուսի համար», – ասվում է զեկույցում: Անցած օրը կատարվել է 205 հազար թեստավորում:

Գործակալության տվյալներով՝ 259 հազար մարդ մնում է բժշկական հսկողության տակ՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել են ավելի քան 4,4 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 298 հազար մարդ: Ռուսաստանում, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների, գրանցվել է վարակի 252 245 դեպք, ապաքինվել է 53530 մարդ, մահացել է 2 305 մարդ: Նախորդ օրը Ռուսաստանում վերջապես գրանցվել է 10 000-ից պակաս վարակման նոր դեպքեր՝ 9 974 վարակվածներ: