Վրաստանը զբոսաշրջիկներ է ընդունելու Իսրայելից

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը պետք է լինի առաջին երկրներից մեկը, որտեղ զբոսաշրջությունը վերականգնելու է և նշել է, որ այս տեսանկյունից երկիրն արդեն առաջին քայլերն արել է:

Գախարիայի խոսքով, առաջին երկիրը, որը Վրաստանին «կանաչ միջանցք» կտրամադրի` Իսրայելն է:

«Այսօր կարող ենք ասել, որ այս տեսանկյունից մի քանի երկրի հետ հաջող համագործակցություն ունենք: Առաջին նման երկիրը, ինչպես երևում է, Իսրայելն է և այդ երկրից զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորություն կունենանք առաջիկայում:

Իհարկե, ամեն ինչ կանենք հյուրընկալելու համար: Բացի դրանից ակտիվ բանակցություններ են ընթանում Չեխիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Ավստրիայի և, իհարկե, մեր հարևան երկրների հետ»,- հայտարարել է Գախարիան: