Լիտվան որպես օգնություն բժշկական սարքավորումներ է ուղարկել Հայաստան (տեսանյութ)

Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում մայիսի 13-ին տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։

Այս մասին տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:

Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվեց ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

Տեսանյութը՝

Gegužės 13 d. Šiaulių oro uoste vyko Armėnijai skirtos humanitarinės pagalbos krovinio – medicininės paskirties reikmenų – pakavimo ir išvežimo ceremonija, kurioje dalyvavo Armėnijos Respublikos ambasados konsulas Misak Balayan.Balandžio 22 d. LR Vyriausybė priėmė sprendimą Rytų partnerystės šalims, tarp jų ir Armėnijai, suteikti humanitarinę pagalbą kovai su pandemija, skiriant 100 tūkst. eurų vertės pagalbą – Lietuvos įmonių pagamintų medicinos priemonių.

Опубликовано Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia Среда, 13 мая 2020 г.