Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 14-ին, ժամը 11:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: