Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացել է. ՏԿԵ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր. Տիգրան Ավինյան

Կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր և նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացել է։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ինքնամեկուսացել է: