Վրաստանում կորոնավիրուսով վարակված 12-րդ հիվանդն է մահացել

«Այսօր Վրաստանում  Covid-19 վարակի 5 նոր դեպք է հաստատվել: Եվս 11 պացիենտ ապաքինվել է: Այսօր մահվան մեկ դեպք է գրանցվել, նա 81 տարեկան կին է։

Մայիսի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում հաստատված կա կորոնավիրուսի 652 դեպք, որից 383 մարդ առողջացել է: 4 246 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 394-ը՝ ստացիոնար հսկողության ներքո: