Այս խմորը դեռ ջուր է քաշելու

Ես, այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս և ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ՝ արդեն հարյուրավոր նամակների, զանգերի, գրառումների համար։

Այսքան բարի ու ջերմ, և ամենակարևորը՝ անկեղծ խոսքեր յոթ տարվա նախարար աշխատելու ժամանակ չեմ հիշում։

Ու ամենա-ամենակարևորը՝ այդ ամենը՝ անկախ քաղաքական պատկանելությունից և հայացքներից։

Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի և իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի։

Ձեր Արմեն։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ես, այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս եւ ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ՝ արդեն…

Опубликовано Armen Ashotyan Среда, 13 мая 2020 г.