COVID-19. Իրավիճակը աշխարհում. թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 441 հազարից: Worldometers-ի  վերջին տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 298,2 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 668 հազար 154 մարդ:

Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 430 հազար 348 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 85 հազար 197 է. այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ապաքինել է 310 259 հիվանդ: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104ՙ ապաքինվել է 1183 227 հիվանդ:

Վարակվածների թվով երրորդ հորիզոնականն զբաղեցնող Ռուսաստանում հաստատվել է 252 245 դեպք: Վարակի հետևանքով մահացել է 2 305 մարդ, ապաքինվել՝ 53 530:

Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 705 է, մահացածներինը՝ 33 հազար 186: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 222 հազար 104 է: Վարակից մահացել է 31 հազար 106 մարդ, ապաքինվել է 112 541-ը։

Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240, ապաքինվել է 78 424 հիվանդ:

Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 060 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 074 մարդ, ապաքինվել է 58 673:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 098 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 861 մարդ, ապաքինվել է 150 300:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 143 հազար 114-ի, մահացածներինը՝ 3 հազար 952-ի, ապաքինվել է 101 715:

Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ, ապաքինվել է 16 514:

Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանում գրանցվել է 82 հազար 929 ընդհանուր և 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Այս երկրում ապաքինվել է 78 195 հիվանդ: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: