Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած 81-ամյա տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 860 դեպք, որոնցից 1 572-նը` առողջացած, 49-ը` մահվան ելքով: ԱՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 բուժայցելու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36 016 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնել, որ հիվանդը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացեք տանը,

սահմանափակեք շփումները,

հետևեք անձնական հիգիենային,

հաճախակի լվացեք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացեք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

խուճապի մի մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»՝ 060838300 հեռախոսահամարներով: