Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, ապաքինվել է ևս 72 մարդ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, ապաքինվել է ևս 72 մարդ:

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Հիվանդը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: