«Վերելք». Սևերը ծրագիր չունեն (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է Երրորդ հանրապետության քաղաքական պատմությանը և պնդում, որ ընդդիմությունը երբեք ծրագիր չի ունեցել և խաղացել է սպիտակների՝ իշխանության գծած պարտիան: Ծրագիրը, որը նկատի ունի Արծրուն Պեպանյանը, պիտի պատասխանի հետևյալ հարցերին՝ ի՞նչ է կատարվում երկրում և ինչո՞ւ, որո՞նք են երկրի նման վիճակի խորքային պատճառները, ի՞նչ կերպ կարելի է հաղթահարել դրանք, ո՞րն է երկրի ապագան, ի՞նչ քայլերով է հնարավոր հասնել այդ ապագային, և, վերջապես, ի՞նչ կերպ հասնել իշխանության՝ իրագործելու համար այդ ծրագիրը:

Որպես իրավիճակից ելք՝ Պեպանյանն առաջարկում է հիմք ընդունել 1936 թվականին Հայկ Ասատրյանի կողմից նշված քայլերը:

Մանրամասները՝ տեսանյութում