Մայիսի 13-ի դրությամբ Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 400 է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք:

«Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է:
Առո՛ղջ եղեք»,-ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը։