Վրաստանի ձեռք բերած «հոլանդական» արագ թեստերը… չինական են․հետաքննություն

Ապրիլի 24-ին կնքված պայմանագրով Վրաստանի առողջապահության նախարարությունը 30 հազար արագ թեստ է գնել: Պայմանագիրը կնքվել է Solemart ընկերության հետ, որը պետք է նախարարությանը տրամադրեր հոլանդական Inzek International Trading ընկերության արտադրության 930,000 լարի (մոտ 290 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ թեստեր:

Այնուամենայնիվ, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման» (OCCRP) կողմից կատարված լրագրողական հետաքննության համաձայն, Inzek International Trading-ի կողմից հոլանդական ներկայացված թեստերը, որոնք հետագայում վաճառվել են Biozek անվան տակ, արտադրված են ոչ թե Հոլանդիայում, այլ Չինաստանում:

Վրաստանի առողջապահության նախարարությունը նշվածի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի արել: