Վրաստանին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն այսօր բյուրոյի նիստին հայտարարել է, որ եթե պահպանվի կորոնավիրուսի վարակակիրների թվի նվազումը, դա կլինի ամուր հիմք, որպեսզի սահմանափակումների չեղարկման գործընթացն արագացվի:

«Լավ է, որ բժիշկների, առողջապահության մասնագետների, մեր հասարակության աջակցությամբ, իշխանության համակարգված աշխատանքով, բարեբախտաբար, վերջին օրերին վարակման նոր դեպքերի թիվն արդեն պակաս է ապաքինվածների թվից: Եթե այս միտումը շարունակվի և պահպանվի, այն ամուր հիմք է տալիս, որպեսզի մենք արագացնենք սահմանափակումների չեղարկման գործընթացը, առավել արագ վերականգնենք տնտեսական և սոցիալական գործառույթները, որոնք այս պահի դրությամբ դադարեցված են հանրային առողջապահության նկատառումներից ելնելով»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Թալակվաձեի խոսքով, Վրաստանին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը: