Պարոն աննախադեպ, քո անպատասխանատու կառավարումը հանգեցրեց այս վիճակին

Երբ ասում էի` հիվանդությունների ավելացման ֆոնին չի կարելի սահմանափակումները թուլացնել, Փաշինյանն «իր էշն էր քշում» և բացեց սահմանափակումները` ժողովրդին միայնակ թողնելով կորոնավիրուսի դեմ պատերազմում:

Հիմա եկել, ասում է` սահմանափակումները հնարավոր է խստացնենք:

Պարոն աննախադեպ, քո անպատասխանատու կառավարումը հանգեցրեց այս վիճակին: Դու անկարող ես, քարը փեշիցդ գցի ու հրաժարական տուր: Դրանով գոնե մի դրական բան արած կլինես:

Գործունակ կառավարություն ունեցող երկրներում կարանտինի ժամանակ հիվանդության տեմպերը նվազում են, իսկ «Նիկոլի Հայաստանում»` կտրուկ ավելանում:

Հ.Գ. Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, եթե կան պարոն աննախադեպի պինցետն ու տնական օղին:

Սամասուդը շարունակվում է: Դմփ-դմփ-հու, պարոնայք:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Երբ ասում էի` հիվանդությունների ավելացման ֆոնին չի կարելի սահմանափակումներ թուլացնել, Փաշինյանը «իր էշն էր քշում» և…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 13 мая 2020 г.