Ժողովուրդ ջան, գիտե՞ք, թե որ երկիրն է 1994 թվականին առաջինը «դե֊յուրե» ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Ժողովուրդ ջան, գիտե՞ք, թե որ երկիրն է 1994 թվականին առաջինը «դե֊յուրե» ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը (այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության):

Դուք կզարմանաք, անգամ կարող եք չհավատալ, բայց այդ երկիրը` Ադրբեջանն է:

Այո՛, սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական պաշտոնյաների հետ ՀԱՎԱՍԱՐ ստորագրել է պաշտոնական փաստաթուղթ` հրադադարի մասին:

Հենց այդ փաստաթուղթը ապացույցն է այն բանի, որ 90-ականներին ադրբեջանական կողմը ՓԱՍՏԱՑԻ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ԻՐԱՎԱԿԱՆ լեգիտիմությունը, կրկնում եմ, փաստացի ընդունելով Ղարաբաղը որպես հակամարտության ԻՐԱՎԱԿԱՆ կողմ:

Այնպես որ, եթե հաջորդ անգամ ադրբեջանական իշխանությունները ընկնեն հերթական հակահայկական հիստերիայի մեջ` Արցախի Հանրապետության փաստացի անկախության իրավական ճանաչման առումով, ապա անհրաժեշտ կլինի իրենց անլվա դեմքերը շփացնել` իրենց իսկ ստորագրած փատաթղթի մեջ:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ժողովուրդ ջան, գիտե՞ք, թե, որ երկիրն է 1994 թվականին առաջինը "դե֊յուրե" ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը (այն…

Опубликовано Arman Abovyan Вторник, 12 мая 2020 г.