2020-ի կորուսյալ գարունը

Մեզ բոլորիս մնաց փոքրիկ Իշխանի պես նկարել վարդը և գրել՝ սա վարդ է, որ տարիներ հետո չմոռանանք։

Համավարակ, պանդեմիա, թագավարակ, արտակարգ իրավիճակ, մուտացիա, սուր շնչառական, տնից դուրս չգալ, աշխատանքի չգնալ, տրանսպորտի երթևեկի դադարեցում, դպրոց-մանկարապարտեզ-համալսարան՝ փակել, մոլեր-սրճարաններ-ռեստորաններ՝ փակել, պատարագ-աղոթք- հուղարկավորություն-հարսանիք-ծնունդ-կնունք՝ արգելել, մահ-կյանք-տխրություն-ուրախություն՝ արգելել․11…

2020-ի գարունը եկավ այս արգելքներով և մնաց այս արգելքների մեջ խճճված՝ անտեր, մոռացված ու վախեցած։ Մեզ բոլորիս մնաց փոքրիկ Իշխանի պես նկարել վարդը և գրել՝ սա վարդ է, որ տարիներ հետո չմոռանանք սա, կամ, վարդ տեսնելիս, հիշենք, որ դա վարդ է։ Մեզ բոլորիս մնաց տիեզերագնացի համազգեստ հիշեցնող համազգեստավորներից ահի, լարվածության և տխրության զգացողությունը։

2020-ի գարունը եկավ թագադրված, թագակիր, թագավարակ և թագասարսափ տարածելով և մեզ բոլորիս մնաց երազանքը՝ գարնան բույրերի, բնության զարթոնքի, ծառերի ծաղկման ու պտղավորման, բնության հրաշքների և կյանքի մասին սին երազանքների փշրանքներով։

2020-ի գարունը մեզ բերեց հիասթափություն իշխանությունից, անապահովության զգացողություն, անվստահություն իշխանության քայլերից, կարանտինից և ինքնամեկուսացում-ներկայացումներից։ Որովհետև որքան ինքնամեկուսացաանք, վարակակիրների թիվը աճեց, մեծացավ, որքան փորձեցինք կատարել պարետատան հրահանգները, այնքան ավելի շատացան հիվանդները, մահերը, վախերը և «նվիրյալների» պարգևավավճարները։

2020-ի գարունը բերեց անկումների տնտեսության, տնտեսությունը հասցրեց կոլապսի, և բերեց տնտեսական զրոյական վիճակ։ Աշխատողները դարձան չաշխատողները, իսկ չաշխատողները սնանկացան մինչև վերջին թելը, և հույսը մարեց։

2020-ի գարունը բերեց հուսահատություն և գործազրկություն, լարվածություն և վաղվա օրվա հանդեպ մեռելային տրամադրություններ։

2020-ի գարունը աշխարհը դուրս դրեց տարվա բոլոր եղանակներից։

2020-ի գարունը արցախյան հարցի մութ և գաղտնի զարգացումները խորը թաքցրեց թագակիր վարակի ճիրանների մեջ,մյուս կողմից էլ, կորոնան դարձավ այն ծածուկ ծառայությունը, որը օգնեց արցախյան հարցի այնպիսի լուծման հրապարակ գալուն և ամրանալուն, որը ընդունելի կլինի միայն ադրբեջանցու համար։

2020-ի գարունը մեր կորցրած գարունների մեջ ազդեցիկ դարձավ։

Այլեւս ակնհայտ է, երկարաձգելով կարանտինը, իշխանությունը դեռ շարունակելու է իր մութ գործարքը՝ հանուն իր նեղ-անձնական շահի և ընդդեմ մեր պետականության։

Ուրիշ ինչ կերպ բացատրես կարանտինի պայմաններում անգամ թագակիր վիրուսի բարգավաճումը և տարածումը։

2020-ի գարունը եկավ և մեզ բոլորիս քշելով տները, զրկելով աշխատանքից, հիվանդացնելով, մեռցնելով և վարակելով, կամաց-կամաց արեց իր սև գործը՝ էլ ավելի թուլացնելով, քամելով և ոչնչացնելով մեր երկրի առանց այն էլ թույլիկ տնտեսությունը, բիզնեսները, կրթական համակարգը, դրանից բխող բոլոր վտանգավոր զարգացումներով։

2020-ի այս գարունը, անշուշտ կհեռանա, և թագակիրը այլև կհայտարարվի ոչ վտանգավոր, անշուշտ, մի օր կբացվեն դռները, բայց երկրում չի մնա մեկ մարդ անգամ, որ կքաշի ռուբիլնիկը․․

2020-ի գարունը մեր հույսերի, երազանքների, ակնկալիքների թաղման գարունը դարձավ․․

Բայց, եկեք չմոռանանք, որ միայն հույսի հույսին մնալը մեր տեսակի համար չէ, մենք ունենք կարևորը՝ ՀԱՎԱՏ և կարող ենք ետ բերել մեր գարունները․․․։

Չկասկածեք՝ 2020-ին հաջորդելու է 2021-ի պայծառ գարունը, առանց վարակի, թագի և վախերի․․․

Բարի գարուններ բոլորիս․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

2020-ի կորուսյալ գարունըՄեզ բոլորիս մնաց փոքրիկ Իշխանի պես նկարել վարդը եւ գրել՝ սա վարդ է, որ տարիներ հետո…

Опубликовано Մարգարիտ Եսայան Среда, 13 мая 2020 г.