Հաց ու սոխ ուտող իմ քայլականները սպառնում են

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Ազգային ժողովի նիստում սպառնալից տոնով և ձայնը բարձրացնելով իր դժգոհությունն է արտահայտել առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր զեկույցում կանանց իրավունքներին անդրադարձել է ընդամենը 2 տողով, և սկսել է խորհուրդներ տալ, թե զեկույցը կանանց մասով ինչ կառուցվածք պետք է ունենա` նշելով ձեռքբերումները՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից: Շարունակելով իր միտքը՝ թուրքագետ պատգամավորը հավելել է, որ ինքը՝ որպես պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկ աշխատանքը շատ դեպքերում գնահատում է բավարար, բայց նրա զեկույցը գնահատում է անբավարար: Արման Թաթոյանը հակադարձելով նշել է. «Ուրեմն, պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին»: Անգամ նախազգուշացումից հետո առ այն, որ իրեն չսպառնան, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արարատ Միրզոյանն Արման Թաթոյանին նկատողություն է արել անհանդուրժող վերաբերմունքի համար` առաջարկելով, որ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձևով խոսել։ Ինչպիսի ցինիզմ:

Հ.Գ. Լռեցնելու հերթական փորձը ձախողվեց:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հաց ու սոխ ուտող իմ քայլականները սպառնում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Ազգային ժողովի…

Опубликовано Artur R Tovmasyan Вторник, 12 мая 2020 г.