ՀՔԾ-ը նյութեր է նախապատատրաստում ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Դատախազության կողմից ուղարկված՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը և ԶԼՄ-ների հրապարակումները։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնեցլ է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասել է Օհանջանյանը։