Տղերք, էդ որ ասում եք, ինչ պետք է, դա էլ կբանակցենք, սա է՞

«Դուխ» ունեցեք և հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։

Փաշինյանի «դուխով» կառավարությունն Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։

ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը՝ ի դեմս Մամեդյարովի, հայտարարում է, որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։

Հայաստանը՝ ի դեմս նախարար Մնացականյանի, հայտարարեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները անընդունելի են։

Բայց ամենակարևորը, ցավոք, չասվեց։

Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում, որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։

Տղերք, էդ որ ասում եք, ինչ պետք է, դա էլ կբանակցենք, սա է՞։

Լավ իմացեք՝ ինչ ուզեք ու ինչ պետք է, չեք կարող բանակցել։

«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

"Դուխ" ունեցեք և հայտարարեք,որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։Փաշինյանի "դուխով" կառավարությունը Արցախի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 12 мая 2020 г.