«Վերելք». Իրական ելքի ուրվագիծը (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է Կապան քաղաքի բնակիչ Արմեն Ղազարյանի՝ վարչապետին ուղղված բաց նամակին, որում հեղինակն առաջարկում է կառավարության տեսլականի մեջ ներառել ոգեշնչող, երկարատև գաղափարախոսություն, որը հիմնված է հայերի և Հայաստանի առաքելության վրա։ Նա կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող ոգևորել ավելի քան մեկ կամ երկու տարի, աշխարհի ժողովրդավարական վարկանիշներում Հայաստանի դիրքի բարձրացումը նույնպես շատ լավ է, բայց դա ևս չի կարող երկար ոգևորել, եթե այն հիմնված չլինի մեր պատմության, մեր ինքնության վրա։ Ցանկացած երկարատև հաջողություն հիմնված է գաղափարախոսության վրա, և Հայաստանի իրական, երկարատև զարգացման համար, Հայաստանի ժողովրդին երկարատև և խորապես ոգևորելու համար պետք է մետաֆիզիկական գաղափարախոսություն, որը պարզապես հիմնված չէ ՀՆԱ-ի, զբաղվածության, տարբեր միջազգային վարկանիշներում առաջնթացի թվերի վրա։

Այնուհետև Արմեն Ղազարյանը ներկայացնում է այն հիմքերը, որոնց վրա պիտի հենվի այդ գաղափարախոսությունը:

Մանրամասները՝ տեսանյութում