Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 899-ով

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 899 նոր դեպք:

«ՌԻԱ Նովոստին»  տեղեկացնում է, որ նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 ռեգիոնում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Մոսկվայում՝ 5 հազար 392, մերձմոսկովյան շրջաններում՝ 1063, Սանկտ Պետերբուրգում՝ 339: Նշվում է, որ 4 704 բուժայցելուն չի ունեցել ախտանշաններ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի հետևանքով մահացության 107 դեպք:

Ռուսաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 232 հազար 243-ի, որից 43 հազարն ապաքինվել է, 2116-ը՝ մահացել: