Արցախի նախագահը ՀՀ ԳՇ պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության վերաբերող մի շարք հարցեր: