Արայիկ Բաղրյանն ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ․

«Սիրելի բուժքույրեր,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։

Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Օրը լավ առիթ է վերստին երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր բուժքույրերին, ովքեր անտրտունջ և մեծ նվիրումով կատարում են մասնագիտական իրենց պարտքը։

Նոր տիպի կորոնավիրուսային վարակը ձևավորել է հանրային նոր օրակարգ ու մոտեցումներ և այսօր Դուք շարունակում եք կատարել Ձեր աշխատանքն ուղղված բնակչության առողջության պահպանմանը: Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նոր կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում, Դուք գտնվում եք առաջնային գծում:

Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` շարունակելու դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը»: