ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակն աջակցել է ԱԻՆ-ին՝ տրամադրելով անհատական պաշտպանական միջոցներ

Մայիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA) միջև, երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման դեպքերի կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով, DTRA կողմից ԱԻՆ-ին տրամադրվել է աջակցություն անհատական պաշտպանական միջոցների տեսքով (շնչադիմակ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, քլորի և ալկոհոլի հիմքով վարակազերծող նյութ): Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ մամուլլի ծառայությունը:

ԱԻ նախարարի անունից ԱԻՆ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին նյութական աջակցության համար և կարևորեց երկու կառույցների համագործակցությունը՝ հանուն գործընկերության, փոխօգնության և արտակարգ իրավիճակների դեպքում՝ ռիսկերի նվազման: