Իրականում ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Էրիկ Գրիգորյանը (տեսանյութ)

LIVEnews.am «Երկրորդ կարծիք» հաղորդման հյուրն է Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։

Մայիսի 5-ին էրիկ Գրիգորյանն ազատվեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից՝ տարբեր քննարկումների պատճառ դառնալով: Հետաքրքիր է, որ նախարարն ավեի ուշ ներկայացավ հրապարակմամբ, որով իր զարմանքը հայտնեց իրեն պաշտոնից ազատելու կապակցությամբ՝ նշելով, թե իր ղեկավարած նախարարության գործունեությունն ամենաարդյունավետներից է եղել կառավարությունում: Հետաքրքիր է, որ վարչապետը նույնպես չնշեց այնպիսի լուրջ պատճառ, որի համար արդարացված կլիներ Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատելու որոշումը: Հակառակը, նա ևս նշեց, որ մեծ հաշվով դժգոհ չէ  նախարարի աշխատանքից, ասաց, որ նա արել է առավելագույնն իր աշխատանքում: Թեև կուզեր, որ արվեր անհնարինը: Ամեն դեպքում էական որևէ պատճառ չնշվեց:

«Բնապահպանության ոլորտում նաև Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ շատ էական հաջողություններ ենք ունեցել: 2018-ից մինչև օրս հէկերի ջրաչափման խնդիրը գրեթե լուծված է, ձկնուղիների վերականգնման և կառուցման հարցը, Արարատյան դաշտի ստորերկրյա հորեր կոնսերվացվել են բավականին շոշափելի թվով, ինչը ջրի խնայողության լավ էֆեկտ է ստեղծել, մեծ քանակությամբ ծառեր են տնկվել, հոկտեմբեր-նոյեմբերին նախարարության ծրագրով ստեղծվել է ավելի քան 1000 աշխատատեղ: Ծառահատման դեպքերն էականորեն նվազել են»,- սրանք վարչապետի դիտարկումներն են: Նա միայն ասաց, որ զարգանում են իրավիճակներ, երբ պետք է որոշում կայացվի։ Նարինե Կիրակոսյանն անդրադարձավ այդ հայտարարություններին, դիտարկումներին՝ նշելով այն հնարավոր պատճառները, որոնց համար էլ նախարարը պաշտոնից ազատվեց։

Նարինե Կիրակոսյանը անդրադարձավ նաև Էրիկ Գրիգորյանի՝ 111 կետից բաղկացած հաշվետվությանը՝ ասելով, որ ոլորտում շատ կարևոր խնդիրներ չեն լուծվել, որքան էլ որ նախկին նախարարը նշել է, թե իրենց գործունեությունն արդյունավետ է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում