Կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, բայց շատ հարցերում համակարծիք չեմ. Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովի ապրիլյան քննիչ հանձնաժողովի հրավերով ԱԺ էր եկել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում երկրի տնտեսական և քաղաքական իրավիճակը, Կարեն Կարապետյանը նշեց. «Որոշակի առումով հետևում եմ, բայց ոչ համակարգված ձևով։ Ես այսօր կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով մենք դուրս գանք, որովհետև իրականում պրոբլեմը լուրջ է, մինիմալ կորուստներով՝ բոլոր առումներով։ Բայց կառավարության հետ ես շատ հարցերում համակարծիք չեմ»: