Ռուսաստանը վարակվածների թվով շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ աշխարհում դառնալով երրորդը

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 հազար 656 նոր դեպք՝ ընդհանուր վարակվածների թիվը հասել է 221 հազար 344-ի: Այս ցուցանիշով Ռուսաստանը շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ աշխարհում դառնալով 3-րդը: Worldometers.info-ի վերջին տվյալներով՝  արձանագրվել է մահվան 94 նոր դեպք, ընդհանուր առմամբ՝ 2009 մահ է արձանագրվել:

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացրել է , որ նոր դեպքերի զգալի մասը՝ 6 169-ը, արձանագրվել է Մոսկվայում, 1 079-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Նշվում է, որ նոր հիվանդներից 5 417-ը առանց ախտանշանների են եղել: