Վրաստանում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է գրանցվել

Մայիսի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 638:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 8 մարդ: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 317 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 10 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4896 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 444 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 311 հիվանդ: