Վրաստանում ո՞ր սահմանափակումները չեն գործի

Այսօր՝ մայիսի 11-ին, Վրաստանում մեկնարկում է հակաճգնաժամային ծրագրով սահմանված տնտեսության բացման երրորդ փուլը, որը նախատեսվածից շուտ գործեց երկրում համաճարակային իրավիճակից ելնելով: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այսպիսով, մայիսի 11-ից.

  • բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար մայրաքաղաք Թբիլիսին ամբողջությամբ բացվում է:
  • Վրաստանի ամբողջ տարածքում թույլատրվում է բոլոր տեսակի արտադրությունները, այդ թվում հրատարակչական գործունեությունը:
  • Աշխատանքները կվերսկսեն նաև բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք փողոցի կողմից մուտք ունեն: Վրաստանում դեռևս փակ են մնում հագուստի և կոշիկի խանութները և առևտրի մեծ կենտրոնները:
  • Բացվում են նաև հանգստի վայրերն ու այգիները: Բուսաբանական այգին աշխատանքը կվերսկսի մայիսի 15-ից:

Վրաստանում մինչև արտակարգ դրության ավարտը՝ մայիսի 22-ը, ուժի մեջ կմնան մի շարք սահմանափակումներ․

  • Պարետային ժամը (21:00-06:00)
  • Փակ տարածքներում դիմակներ կրելը
  • Ավտոմեքենայում երեքից ավելի ուղևոր տեղափոխելու արգելքը
  • Դեռևս անհայտ է նաև, թե երբ կվերականգնվի հասարակական տրանսպորտը: