Կորոնավիրուսից մահացած 69 տարեկան տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, արձանագրվել է մահվան 1 դեպք: Հիվանդը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է։