Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը․ Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին տվյալներով  4 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers  https://www.worldometers.info/coronavirus/ կայքի տվյալները։

Ըստ կայքի վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 4 029 400 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 276 479-ի, բուժվել է 1 394 289 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 1 322 163 դեպք, որոնցից 78 616-ը՝ մահվան ելքով, ներկա պահին ապաքինվել է 223 749 հիվանդ:

Առաջին հնգյակում են Իսպանիան՝ վարակման 260 117 դեպք, 26 299-ը՝ մահվան ելքով, Իտալիան՝ 217 185 դեպք, 30 201-ը՝ մահվան ելքով, Մեծ Բրիտանիան՝ 211 364 դեպք, 31 241-ը՝ մահվան ելքով և Ռուսաստանը՝ 198 8676 դեպք, 1827-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում: