Բարձրաստիճան պաշտոնյաները «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին

ՀՀ քաղաքական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Հաղթանակ» զբոսայգում  հարգանքի տուրք մատուցեց Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված՝ չի թույլատրվում մարդկանց հոսքը զբոսայգի։

Օրվա ընթացքում սպասվում է օդային շքերթ՝ ՀՀ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, իսկ երեկոյան համերգ, որին մասնակցելու են  պաշտպանության նախարարության նվագախումբը, Երգի պետական թատրոնը, «Նեմրա» ռոք խումբը և այլն: