«Վերելք». Ազգային ուժերը հարկադրված են միավորվել, հյուրը՝ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ներկա իշխող քաղաքական ուժը հայտնվել է բազմակի թակարդում. 1. Ժողովրդին տրված խոստումների անիրականալիությունը, որի պատասխանատվությունից դեռևս կարծես կարողանում է հմտորեն խուսանավել։ 2. Արտաքին՝ իր բաղադրիչներին ֆինանսավորող և համապատասխան պահանջներ դնող ուժերի առջև պատասխանատվությունը, որից խուսանավումներն օր օրի ավելի են դժվարանալու՝ կապված նաև ներքին հզոր դիմադրության հետ։ Բանն այն է, որ ՔՊ հետևորդների հիմնական մասի պատկերացումները տրամագծորեն հակառակ են դրսից պարտադրվող որոշումներին։ Այսինքն, դրսի պարտադրանքին ենթարկվելու դեպքում ՔՊ-ն կկորցնի իր էլեկտորատի գերակշիռ մասն ու արագորեն կհայտնվի նախկինների վիճակում։ 3. Կառուցվածքայնորեն չձևավորված, բայց և՛ գաղափարական, և՛ քանակական առումով զգալի պոտենցիալ ունեցող ազգայնական կամ այդպիսին ներկայացող ուժերի կողմից ճնշումները։ Համարելով, որ իշխանությունները հաջողության հասնելու շանսեր չունեն, պարոն Գրիգորյանը որպես երկիրը ցնցումներից փրկելու միակ ուղի տեսնում է ազգային ուժերի միավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում